Չառլիի երազը
Թամար Հովսեփյան / 2026
Կարեն Օհանյանի “Չառլիի երազը” հանդարտ, սակայն փիլիսոփայական լարումով հագեցած մտորում է ընկերության, բնության և ժամանակակից կյանքի հակասությունների շուրջ։ Նուրբ գծանկարներից և կոլաժներից կազմված այս շարքը ստեղծվել է երբ նկարիչը և իր շունը՝ Չառլին, մեկուսացված ապրել են Հայաստանի Քաղսի գյուղում։ Քաղաքային կյանքի աղմուկից և արագությունից հեռու այս ինտիմ տարածքում արվեստագետը ստեղծում է ոչ միայն շան դիմանկար, այլև մի ենթագիտակցություն՝ երազող սուբյեկտ, որի ներքին կյանքը դառնում է մարդու արժեքները վերաիմաստավորելու միջոց։
Հաղթողը — Արմենակ Գրիգորյան / 2022
Տարածությունն անցնելու ժամանակն աստիճանաբար վեր է ածվում կյանքն ապրելու «փլված» հուշարձանի։ Այրական ուժի հաղթական պատկերը ցույց է տալիս փխրուն կյանքին պարտվելու աննկատ նրբությունը։ Հարաբերվելով Հաղթողի հետ՝ շարունակում ենք զգալ կյանքին պարտվելու մարմնական հաճույքը։